Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա. ՀՀ ԱԳ փոխնախարար
Բաքվում այսօր մեկնարկած COP29 համաժողովին մասնակցելու վերջնական որոշում չկա. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։
«Այն պահին, երբ լինի որոշում՝ պատշաճ կերպով կտեղեկացնենք՝ մասնակցելու որոշում կա, թե չկա և ինչ մակարդակով»,- ասել է փոխնախարարը:
Կոստանյանը նշել է, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։
Կարծիքներ