Սպիտակ տունը «լավ ազդակ» է համարում Լավրովի հայտնած պատրաստակամությունը
Սպիտակ տունը «լավ ազդակ» է համարում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը ձերբակալված անձանց փոխանակման վերաբերյալ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները լսելու պատրաստակամության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ պատրաստ է լսել իր ամերիկացի գործընկերոջ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի առաջարկները ԱՄՆ-ում և ՌԴ-ում պահվող ձերբակալված անձանց փոխանակման և հացահատիկի արտահանման վերաբերյալ:
Կարծիքներ