Ազգերի լիգա. Ֆրանսիան կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ եզրափակիչ

Ազգերի լիգայի կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կամային հաղթանակի հասավ Բելգիայի ընտրանու նկատմամբ: Այս մասին հայտնում է Armsport-ը։
Բելգիացիների կազմում առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձան Կարասկոն ու Լուկակուն: 62-րդ րոպեին Բենզեման կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 7 րոպե անց Մբապպեն անվրեպ իրացնելով 11 մետրանոցը հավասարեցրեց հաշիվը: 91-րդ րոպեին Հենրանդեսը հաղթանակ պարգևեց Ֆրանսիայի հավաքականին:
Այսպիով, Ֆրանսիայի ընտրանին դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Իսպանիայի հավաքականի հետ:
Կարծիքներ