Գրանադայում երկրաշարժ է տեղի ունեցել. ցնցումները զգացվել են ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ
Շաբաթ 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իսպանիայի Անդալուսիա ինքնավար համայնքի Գրանադա նահանգում:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով 12:15-ին (երևանյան՝ 15:15) Սանտա Ֆե բնակավայրի հատվածում:
Հաղորդվում է, որ տարերային աղետի հետևանքով տուժել է Ատարֆե քաղաքի բնակիչը, որի տանը ստորգետնյա ցնցումների ժամանակ մասնակիորեն փլվել է ծխնելույզը: Գրանադայի այլ կառույցներ նույնպես նյութական վնասներ են կրել:
Ինչպես երևում է տեղական յութուբյան ալիքի հրապարակած տեսանյութում, ստորգետնյա ցնցումները զգացվել են ուղիղ եթերի հեռարձակման ժամանակ:
Կարծիքներ