Ինչպես է Զիդանը ղեկավարելու իր թիմին այսօրվա խաղում կորոնավիրուսով վարակված լինելու պայմաններում

Ինչպես է Զիդանը ղեկավարելու իր թիմին այսօրվա խաղում կորոնավիրուսով վարակված լինելու պայմաններում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը թիմի հետ չի մեկնել Վիտորիա, որտեղ Լա լիգայի 20-րդ տուրի շրջանակում «արքայական» ակումբը հյուրընկալվելու է «Ալավեսին»։

Զիդանը վարակված է կորոնավիրուսով, սակայն նա հնարավորություն կունենա ղեկավարել իր թիմին խաղի ընթացքում։ Տեխնիկական գոտում աշխատելու է Զիդանի օգնական Դավիդ Բետոնին։ Սակայն Զիդանը ուղիղ զանգերի օգնությամբ վերահսկելու է թիմի խաղը, հաղորդում է ABC Deportes-ը։

Հաղորդվում է, որ դա թույլ կտա Զիդանին ընտրել թիմի մեկնարկային կազմը, զրուցել ֆուտբոլիստների հետ ու փոփոխություններ կատարել։

«Ալավես» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23։55-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում