Թուրքիայի բնակչության կեսից ավելին գործազուրկ է

Թուրքիայի բնակչության կեսից ավելին գործազուրկ է

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը (TÜİK) տվյալներ է հրապարակել 2024-ի հունվարին արձանագրված գործազրկության մակարդակի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ հիշյալ ժամանակահատվածում Թուրքիայում 15 և ավելի բարձ տարիքային խմբի քաղաքացիների շրջանում գործազրկության մակարդակը 2023-ի դեկտեմբերի համեմատ աճել է 85 հազարով՝ հասնելով 3.214.000-ի:

Այս մասին գրում է Ermenihaber-ը:

Նշված տարիքային խմբում գործազրկության տոկոսը 2024-ի հունվարին, աճելով 0.2 տոկոսով, հասել է 9.1 տոկոսի:

Անկում է գրանցվել Թուրքիայում զբաղվածություն ունեցող (աշխատանք) մարդկանց ընդհանուր թվում ևս. այդ թիվը 2024-ի հունվարին, նվազելով 160 հազարով, հասել է 32.222.000-ի:

TÜİK-ի համաձայն՝ կանանց շրջանում գործազրկությունը կազմում է 67.6 տոկոս, իսկ տղամարդկանց շրջանում՝ 34:

Ըստ աղբյուրի, նման թվերը փաստում են այն մասին, որ Թուրքիայի բնակչության միայն 49 տոկոսն ունի զբաղվածություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում