Հույս ունենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը կկատարվի ամբողջապես.ՌԴ ԱԳ նախարարություն
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը ծայրահեղ անհանգստացած է կապված հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում այս տարվա լույս սեպտեմբերի 13-ը գիշերվա ընթացքում իրավիճակի կտրուկ սրման հետ կապված։ Կոչ ենք անում կողմերին զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումից, ցուցաբերել զսպվածություն ու անկեղծորեն կատարել 20 թվականի նոյեմբերի իննի 21 թվականի հունվարի տասնմեկի եւ նոյեմբերի քսանվեցի հայտարարությունը։ Սերտ կապի մեջ ենք Երեւանի եւ Բաքվի հետ։
Ստացել ենք հայկական ղեկավարությանը խնդրանքը՝ նպաստել իրավիճակի կարգավորմանը եւ երկկողմ եւ ՀԱՊԿ շրջանակներում ունեցած համաձայնագրերով։ Հույս ունենք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որը մեկնարկում է սեպտեմբերի տասներեքի Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը իննից, կկատարվի ամբողջապես։ Նախկինի պես ելակետ ենք ընդունում այն, որ վիճելի խնդիրները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է լուծվեն բացառապես քաղաքական դիվանագիտական ճանապարհով, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հանձնաժողովի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվությամբ։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։
Կարծիքներ