Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ

Ընդդիմությունը վերջնական որոշում չունի նախագահի թեկնածու առաջադրելու հարցի վերաբերյալ

Ազգային ժողովի  «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները շարունակում են քննարկումները նախագահի թեկնածու առաջադրել կամ չառաջադրելու հարցի շուրջ:

«Որոշման մասին դեռ չեմ կարող ասել, բայց քննարկումները շարունակվում են և նախագահի թեկնածու առաջադրման կամ չառաջադրման վերաբերյալ որոշման մասին պատշաճ ժամկետներում տեղյակ կպահենք»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Հարցին` թե արդյոք այդ հարցի շուրջ քննարկումներ եղել են «Պատիվ ունեմ» խմբակցության հետ, Մանուկյանը պատասխանեց, որ պաշտոնական քննարկումներ դեռ չեն եղել:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ասաց, որ  խմբակցությունը չունի բավարար պատգամավորների թիվ միայնակ նախագահի թեկնածու առաջադրելու համար, բայց այս պահին իրենք խորհրդակցություններ են անցկացնում «Հայաստան» խմբակցության հետ:

«Արդյունքների մասին անպայման կտեղեկացնենք»,- ասաց Մամիջանյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում կառաջադրի Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը: Ներկայումս Ալեն Սիմոնյանը ստանձնել է Հանրապետության նախագահի լիազորությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում