Ռուսական կործանիչը որսացել Է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախույզ-ինքնաթիռները
Ռուսական ՄիԳ-31 կործանիչը որսացել Է ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետախույզ-ինքնաթիռները Բարենցի ծովում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը (ՊԿԱԿ)։
Նշվում է, որ սեպտեմբերի 3-ին ռուսական ռադիոլոկացիոն կայանը Բարենցեւի ծովի չեզոք ջրերում գրանցել է օբյեկտներ, որոնք մոտենում էին երկրի սահմաններին: Սահմանների խախտումը կանխելու համար օդ են բարձրացրել Հյուսիսային նավատորմի ՄիԳ-31-ը։ «Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախները նույնականացրել է որպես ԱՄՆ ՌՕՈՒ-ի RC-135 ռազմավարական հետախույզ ինքնաթիռ եւ Մեծ Բրիտանիայի ՌՕՈւ-ի Ռ.1 «Սենտինել» հետախույզ ինքնաթիռ», — հայտնել են ազգային ավիացիայում:
Այն բանից հետո, երբ հետախույզ-ինքնաթիռները շարժվեցին դեպի Ռուսաստանի սահմաններ, ՄիԳ-31-ը վերադարձավ բազավորման օդանավակայան։ Կենտրոնում նաեւ ընդգծել են, որ կործանիչի թռիչքը տեղի է ունեցել միջազգային բոլոր նորմերի պահպանմամբ:
Սա սեպտեմբերի 3-ի դրությամբ երկրորդ դեպքն է, երբ ռուսական օդանավը օդ է բարձրանում։ Ավելի վաղ Բարենցեւի ծովի ջրերում Նորվեգական Ինքնաթիռ էր գրանցվել։ Նման դեպք Ռուսաստանի ՌՕՈՒ-ն կանխել է նաեւ սեպտեմբերի 1-ին։
Կարծիքներ