Արքայազն Էնդրյուն դատարանին խնդրել է կարճել բռնաբարության գործը
Բրիտանացի արքայազն Էնդրյուն խնդրել է ամերիկյան դատարանին մերժել Վիրջինիա Ջուֆրեի հայցը, որը թագավորական ընտանիքի անդամին մեղադրում է բռնաբարության մեջ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն ՝ հղում անելով դատական տվյալների բազայի փաստաթղթին։
«Ամբաստանյալ արքայազն Էնդրյուն ամենայն հարգանքով խնդրում է դատարանին մերժել Վիրջինիա Ջուֆրեի հայցը»,- ասվում է փաստաթղթում։
Պաշտպանական կողմը դատարանին հրավիրել է այս գործով բանավոր փաստարկներ լսելու և Էնդրյուի դեմ Ջուֆրեի մեղադրանքները անբավարար որակելով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել , որ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ֆինանսավորում է որդու՝ արքայազն Էնդրյուի պաշտպանությունը։ Ինչպես նշում է Telegraph-ը, Էլիզաբեթը ստիպված է ֆինանսավորել արքայազնին, քանի որ նա կորցրել է իր եկամտի աղբյուրները։
Կարծիքներ