Կանադայի խորհրդարանի վերին պալատի շենք կթողնեն միայն պատվաստված սենատորներին

Կանադայի խորհրդարանի վերին պալատի շենք կթողնեն միայն պատվաստված սենատորներին

Միայն նոր կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված սենատորները կկարողանան մտնել Կանադայի ազգային խորհրդարանի վերին պալատի շենք։ Համապատասխան բանաձեւը հրապարակվել է հինգշաբթի` Սենատի կայքում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Նոյեմբերի 22-ից նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանի մեկնարկի օրից) բոլոր սենատորները, որոնք ցանկանում են մասնակցել Սենատի նիստերին, պետք է ամբողջությամբ պատվաստվեն COVID-19-ի դեմ»,- ասել է Վերին պալատի խոսնակ Ջորջ Ֆերին։ Միևնույն ժամանակ, սենատորները, որոնց բժշկական պատճառներով պատվաստում չի առաջարկվում, կարող են բացասական կորոնավիրուսային թեստ տրամադրել՝ Սենատի շենք մտնելու համար։

Առայժմ միայն ընդդիմադիր Պահպանողական կուսակցության սենատորները չեն հայտնել պատվաստումների հետ կապված իրենց բժշկական կարգավիճակը։ Մնացածը հայտարարեցին, որ պատվաստվել են։

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում