Առցանց համաժողով` մանկաբուժության ոլորտում

Առցանց համաժողով` մանկաբուժության ոլորտում

Ընթանում է Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի, «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի համատեղ մանկաբուժական եռօրյա առցանց համաժողովը, որն իրականացվում է Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի հետ համագործակցությամբ, Հայաստանի մանկական բժիշկների 7-րդ ազգային համաժողովի և Հայկական ակնաբուժության նախագծի և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի 19-րդ միջազգային համաժողովի շրջանակներում: Այն նախատեսված է ՀՀ մանկաբույժների, ընտանեկան բժիշկների և մանկական այլ մասնագետների համար: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

Համաժողովին բացման խոսքով հանդես է եկել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` կարևորելով նեղ մասնագետների մի հարթակում մտքեր փոխանակելը և համագործակցությունը: 

Մանկաբուժական համաժողովի գիտական ծրագրում ընդգրկվել են Ցյուրիխի մանկական համալսարանական հիվանդանոցի (Շվեյցարիա) և Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի (ԱՄՆ) պրոֆեսորների և դասախոսների, ինչպես նաև ՀՀ առաջատար մանկական կլինիկաների, Մ. Հերացու անվան ԵՊԲՀ մանկաբուժական ամբիոնների դասախոսների զեկույցներ` նվիրված արդի մանկաբուժական խնդիրներին: 

Համաժողովի 3 օրերի ընթացքում քննարկվելու են COVID-19-ը և երեխաների մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը (MIS-C), COVID-19 համավարակի վարման հայաստանյան փորձը և խնդիրները, ներկայացվելու դասախոսություններ` նվիրված անհաս նորածինների վարման, տրանզիտոր խնամքի առանձնահատկություններին, մանկական պալիատիվ օգնությանը, մանկական ճարպակալման և վաղաժամ սեռահասունության վարմանը, վաղ հասակի երեխայի տագնապի և հոգեկան առողջության հետ կապված տարբեր խնդիրների ախտորոշման և վարման մոտեցումներին, տենդին առանց օջախի, Էպշտեյն Բար վիրուսին: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում