Տեր Շտեգենը չի հրավիրվել Գերմանիայի հավաքական

Տեր Շտեգենը չի հրավիրվել Գերմանիայի հավաքական

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոյեմբերին կայանալիք խաղերի համար չի հրավիրվել Գերմանիայի հավաքական։
 
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հրավիրել է Մանուել Նոյերին («Բավարիա»), Կևին Տրապին («Այնտրախտ»), Բերնդ Լենոյին «Արսենալ» ու Օլիվեր Բաումանին («Հոֆենհայմ»):

Bild-ի տեղեկացմամբ՝ տեր Շտեգենը այս հարցը համաձայնեցրել է Լյովի ու Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Որոշվել է, որ ավելի լավ կլինի, որ դարպասապահը մնա «Բարսելոնայի» ճամբարում ու լուրջ վնասվածքից հետո ավարտի վերականգնումը։

Ակումբում տեր Շտեգենը կարող է ավելի ինտենսիվ աշխատել, քան հավաքականում։ Սպասվում է, որ դարպասապահը Գերմանիայի ազգային թիմից հրավեր կստանա 2021-ին։

Տեր Շտեգենը խաղադաշտ էր վերադարձել ՉԼ՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղում  (2-1): Նա նաև խաղացել է Լա Լիգայում «Բետիսի» դեմ (5-2):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում