Լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ Փարիզ-2024-ին նախապատրաստվելու նպատակով սպորտային նպաստի հատկացման համար
ՀՀ կառավարության որոշմամբ Փարիզ-2024 օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներին, մարզիչներին և բժիշկներին ու մերսողներին 2022 թվականի հունիսի 1-ից սկսած՝ ամեն ամիս տրամադրվում է սպորտային նպաստ:
Հաշվի առնելով 2023 թվականի ընթացքում մարզիկների ցուցաբերած բարձր արդյունքները՝ ՀՀ կառավարությունը ևս 17 մլն 843 հազար դրամ լրացուցիչ գումար է հատկացրել՝ սպորտային նպաստի տրամադրումը մինչև 2023 թվականի տարեվերջ իրականացնելու համար:
ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով այս նպատակով հատկացված է 550 մլն 500 հազար դրամ: Ելնելով ցուցաբերած նոր արդյունքներից՝ տարվա ընթացքում նպաստի շահառուների ցուցակը ենթարկվել է փոփոխության՝ ներառելով նոր մասնակիցների:
Մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի № 985-Ն որոշման համաձայն՝ հոկտեմբերին սպորտային նպաստի շահառու են հանդիսացել ամենաշատ թվով անձինք՝ 107 մարզիկ, 88 անձնական մարզիչ, հավաքականի 50 մարզիչ, բժիշկ և մերսող:
Կարծիքներ