Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
Հուլիսի 4-ին Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը հանդիպել են Շուշիում կայացած գագաթնաժողովում։
Այս մասին «X»-ի իր միկրոբլոգի անձնական հաշվում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։
«Շուշիում ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ մենք Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ օգտակար մտքեր ենք փոխանակել դաշինքի, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ