Կիևին տանկեր մատակարարելու որոշումը քաղաքական ճնշումների հետևանք չի եղել. Շոլց

Կիևին տանկեր մատակարարելու որոշումը քաղաքական ճնշումների հետևանք չի եղել. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարության որոշումը՝ Ուկրաինային 14 գերմանական արտադրության Leopard 2A6 տանկեր մատակարարել, պայմանավորված է ոչ թե քաղաքական էլիտայի ճնշումով, այլ Կիևին հետագա օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։

Գերմանիայի կառավարության ղեկավարը կրկին մատնանշել է, որ Գերմանիան միշտ սերտորեն համաձայնեցրել է իր գործողությունները դաշնակիցների հետ։ «Մենք, այսպես ասած, նույն կողմում ենք», - ասել է Շոլցը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում