Գերմանիայում 20 մարդ մասնակցել է 40 մետր խորությամբ ջրհորից բվին դուրս բերելու գործողությանը
Գերմանական Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի Բադ Զեգեբերգ քաղաքում հուլիսի 25-ին փրկարարները 40 մետր խորությամբ ջրհորից դուրս են բերել բվի: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը` հղում տալով Die Welt պարբերականին:
Նախկին ամրոցի տարածքում գտնվող խոր ջրհորից եկող թռչնի ձայնը լսել է տեղի բնակիչներից մեկը և տեղեկացրել ոստիկանությանը:
Շուտով դեպքի վայր են ժամանել փրկարարները: Առաջին հերթին նրանք պարզել են, որ ջրհորում թթվածնի քանակը շատ քիչ է, այդ իսկ պատճառով թթվածնի բալոններ են իջեցրել ջրհոր, որպեսզի թռչունը կարողանա հանգիստ շնչել: Դրանից հետո փրկարարներից մեկն իջել է ջրհոր և դուրս բերել բվին:
Փրկարարական գործողությանը մասնակցել է 20 մարդ, այն տևել է 3,5 ժամ:
Թռչունը տեղափոխվել է տեղի բնության պարկ՝ ուժերը վերականգնելու: Այնուհետև բվին ազատ կարձակեն:
Կարծիքներ