ՏԻՄ ընտրություններում «ՔՊ» կուսակցությունը 9 համայնքներում ձայների մեծամասնությամբ բացարձակ առաջատար է

ՏԻՄ ընտրություններում «ՔՊ» կուսակցությունը 9 համայնքներում ձայների մեծամասնությամբ բացարձակ առաջատար է

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայքներում կայացել  է ՏԻՄ ընտրություններին։ ԿԸՀ կողմից հրապարակված նախնական տվյալները արդեն խոսում են մի քանի կայացած իրողության մասին։ Առաջին հերթին Հայաստանում ազատ, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտը արդեն կայացած փաստ է, հակառակ պարագայում, ինչպես նախկին իշխանությունների օրոք էր լինում, բոլոր համայնքներում կհաղթեին միմիայն իշխանական թեկնածուները։ Վարչական ռեսուրսների չարաշահման մասին կեղծ ահազանգ անողները մոռանում են, որ Հայաստանում 2018թ-ից հետո ընտրությունները չեն կեղծվում, և արատավոր բարքերը մնացել են անցյալում։

Ըստ նախնական տվյալների՝ Քաղաքացիական պայմանագիրը 9 համայնքներում ձայնրի մեծամասնությամբ առաջատար է  Արագածոտնի մարզի Թալին և Ծաղկահովիտ համայնքներում, Լոռու Գյուլագարակ, Լոռի Բերդ համայնքներում, Վայոց ձորի Արենիում և Եղեգիսում, Կոտայքի Ակունքում և Ջրվեժում, Սիսիան համայնքում։ Միաժամանակ մի շարք համայնքներում ՔՊ կուսակցությունը ստացել է 30%-ից ավելի ձայներ և հնարավոր կոալիցիայով եւս համայնքների ղեկավարումը կարող է ստանձնել։

ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ  փաստեցին, որ քաղաքացու ձայնը վճռորոշ է,  2018թ-ին որդեգրված ժողովրդավարական գործընթացները անշրջելի են։ Պատահական չէ, որ հենց նմանօրինակ ընտրությունների անցկացումն է հիմք հանդիսանում, որ Հայաստանը միջազգային մի շարք ժողովրդավարական ինդեքսներում շարունակում է բարելավել իր դիրքերը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում