Moderna-ն սկսել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումը երեխաների վրա
Ամերիկյան Moderna ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փորձարկել 6 ամսականից մինչև 12 տարեկան երեխաների վրա: Այս մասին տեղեկացնում են ընկերության մամուլի ծառայությունից՝ РИА Новости-ն:
«Ուրախ ենք, որ ԱՄՆ-ում և Կանադայում առողջ երեխաների շրջանում սկսել ենք mRNA-1273-ի փորձարկման հաջորդ փուլը»,- հայտարարել է Moderna ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը:
Ենթադրվում է, որ փորձարկման ընթացքում կգնահատվի պատվաստանյութի երկու չափաբաժինների արդյունավետությունը, անվտանգությունը: Երկու չափաբաժինները ներարկվում են 28 օր ընդմիջումով
Կարծիքներ