Բրիտանական նորաստեղծ ընկերությունը կներկայացնի 1062 ձիաուժ հզորությամբ հիպերքարի կատարելագործված տարբերակը
Լոնդոնյան Naran Automotive ընկերությունը հայտարարել է Naran հիպերկուպեի արտաքին փոփոխությունների մասին, որոնք մեքենան կվերածեն GT3 դասի մրցարշավային մոդելի:
Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, սուպերքարի բոլոր արտաքին տարրերը կատարելագործվում են: 2017 թվականին հիմնադրված ընկերությունը միայն մեկ մոդել է ներկայացրել մինչ օրս՝ Naran հիպերկուպեն, որը ցուցադրվել է անցյալ տարվա նոյեմբերին, իսկ հիմա հայտարարվել է Celare Pack կատարելագործումների փաթեթի մասին, որը մեքենան գործնականում կվերածի մրցարշավային բոլիդի:
Կատարելագործումների փաթեթն, ըստ էության, ներառում է աերոդինամիկ տարրերի փոփոխություն: Խոսքը հակաթևի, դիմացի թափարգելի հավելումների, կախոցի փոփոխությունների մասին է:
Մեքենան զինված է 5 լիտր ծավալային V8 երկտուրբո շարժիչով, որը 1062 ձիաուժ հզորություն է զարգացնում: 100 կմ/ժամ արագությունը Naran Hyper Coupe-ն զարգացնում է 2.3 վայրկյանում: Առավելագույն արագությունը կազմում է 370 կմ/ժամ:
Մեքենայի նոր տարբերակը կթողարկվի 49 օրինակով: Իսկ նախնական գինը կկազմի 1 մլն եվրո:
Կարծիքներ