Ժաննա Անդրեասյանն այցելել է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներ, տնօրենների հետ քննարկել խնդիրները
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում էր:
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ փոխնախարարն այցելել է Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջանների դպրոցներ, ծանոթացել է հանրակրթական պետական չափորոշիչի կիրառության ընթացքին, շրջել է դասարաններով, ծանոթացել ուսումնական գործընթացին։
Մարզային այցն ամփոփվել է Տավուշի մարզպետարանում դպրոցների տնօրենների հետ հանդիպմամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հավաքագրված խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները:
Կարծիքներ