COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 596 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 23-ի առավոտվա դրությամբ կազմել Է 596 միլիոն 751 հազար 677: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 455 հազար 111 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Հարավային Կորեան:
Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 93 միլիոն 623 հազար 893 եւ 1 մլն 40 հազար 898, Հնդկաստանում՝ 44 միլիոն 357 հազար 546 եւ 527 հազար 416, Բրազիլիայում՝ 34 միլիոն 284 հազար 864 եւ 682 հազար 549, Ֆրանսիայում՝ 34 միլիոն 573 հազար 992 եւ 154 հազար 657, Գերմանիայում՝ 31 միլիոն 868 հազար 639 եւ 146 հազար 650, Մեծ Բրիտանիայում՝ 23 միլիոն 675 հազար 741 եւ 187 հազար 731, Իտալիայում՝ 21 միլիոն 660 հազար 885 եւ 174 հազար 797, Հարավային Կորեայում՝ 22 միլիոն 449 հազար 475 եւ 26 հազար 161 մարդ:
Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը օգոստոսի 13-ի առավոտվա դրությամբ կազմել Է 830,6:
Հնդկաստանում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 374, Բրազիլիայում՝ 3164, Ֆրանսիայում՝ 2342, Գերմանիայում՝ 1738, Մեծ Բրիտանիայում 2724, Իտալիայում՝ 2,9 հազար, Հարավային Կորեայում՝ 509 մարդ: ԱՄՆ-ի վերաբերյալ տեղեկությունները բացակայում են: Համավարակի ընթացքում աշխարհում COVID-19-ի դեմ արվել Է 12 միլիարդ 075 միլիոն 963 հազար 046 պատվաստում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ