Դուբայը կսկսի օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունել
Դուբայը հուլիսի 7-ից սկսած վերսկսում է օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունումը։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Նշվում է, որ անձի թեստավորումը մեկնումից առավելագույնը 96 օր առաջ պետք է իրականացվի, զբոսաշրջիկները կարող են անգամ հենց օդանավակայանում թեստավորվել։ Եթե այցելուի մոտ կորոնավիրուս հայտնաբերվի, ապա նա պետք է իր հաշվին 14 օր ինքնամեկուսանա։
Դուբայի օդանավակայան ժամանած զբոսաշրջիկները պետք է «Առողջական վիճակի մասին հայտարարագիր» լրացնեն և COVID-19 DXB app բջջային հավելվածում գրանցվեն, միևնույն ժամանակ պարտադիր է ապահովագրության և կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքի մասին տեղեկանքի առկայությունը։
Կարծիքներ