Աջակցություն Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներին
Շիրակի մարզի տնակներում ապրող նպաստառու ընտանիքներն աջակցություն կստանան․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում։
Ըստ այդմ՝ Շիրակի մարզում հաշվառված, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում 20․00-ից բարձր անապահովության միավոր ունեցող, տնակներում կամ ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքներին կտրամադրվի մեկական խորանարդ մետր վառելափայտ։
Սա մարզի տնակներում ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին հնարավորություն կտա մեղմել ջեռուցման հարցերում ունեցած դժվարությունները՝ մինչև առկա խնդիրներին համակարգային լուծում տալը։
Շահառուներին վառելափայտի տրամադրումը կապահովի Շիրակի մարզպետարանը։
Կարծիքներ