Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո ներսում դի է հայտնաբերվել
Սայաթ-Նովա պողոտայի բնակարաններից մեկում այսօր առավոտյան բռնկված հրդեհը մարելուց հետո ներսում 86-ամյա քաղաքացու դի են հայտնաբերել:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ժամը 09։02-ին ահազանգ էր ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 շենքի մոտակայքում գտնվող եռահարկ շինության տանիքից ծուխ է նկատվում։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններց մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։21-ին, մարվել՝ 09։38-ին։ Հրշեջ-փրկարարները բնակարանում հայտնաբերել են Լ․ Հ․-ի (ծնված 1936 թ․) դին:
Կարծիքներ