Բերդիմուհամեդովը հռչակվել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ

Բերդիմուհամեդովը հռչակվել է Թուրքմենստանի ազգային առաջնորդ

Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հռչակվել է պետության ազգային առաջնորդ։ Այս մասին հաղորդել է Թուրքմենստանի պաշտոնական հեռուստատեսությունը։

Ըստ հեռուստատեսության, հունվարի 21-ին կայացած Թուրքմենստանի խորհրդարանի պալատների համատեղ նիստից հետո, դրանում ելույթ ունեցողները կողմ են արտահայտվել երկրի նախկին նախագահի՝ որպես ազգային առաջնորդի կարգավիճակը օրենսդրորեն ամրագրելուն:

Հանդիպմանը խորհրդարանականները քննարկել և ընդունել են երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և թուրքմեն ժողովրդի ազգային առաջնորդ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կարգավիճակի օրենսդրական ամրապնդման մասին սահմանադրական օրենքների նախագծերը։

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հաստատել և ստորագրել է դրանք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում