Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում քլորի արտահոսքի հետևանքով մեկ մարդ մահացել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Քլորի արտահոսքը տեղի է ունեցել Մեքսիկայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սինալոա նահանգի մայրաքաղաք Կուլյականի բնակելի շենքերից մեկում: Մեկ մարդ դարձել է արտակարգ դեպքի զոհ, ևս 29-ը հոսպիտալացվել են գազից թունավորման նախանշաններով, չորեքշաբթի հաղորդում է Azteca հեռուստաալիքը։
Փրկարարները արտահոսքի վայրի մոտ գտնվող առևտրի կենտրոնից տարհանել են մոտ 700 մարդու, ինչպես նաև հարակից շրջանների մոտ 350 բնակչի։ Ըստ իշխանությունների՝ տուժածների մեծ մասի վիճակը գնահատվում է կայուն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Միջադեպի պատճառը դեռևս հայտնի չէ։
Կարծիքներ