ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում
Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid-19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից:
Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։
Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կարծիքներ