Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջիկ
Ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 7-րդ հարկից ընկած 6-ամյա աղջիկ՝ հայտնում են բժշկական կենտրոնից:
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունի կրծքավանդակի սալջարդ, թոքերի սալջարդ, կոնքի ոսկրերի կոտրվածքներ, վնասվել է նաև գանգուղեղը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները: Աղջնակն այժմ գիտակից է, գտնվում է բժիշկների խիստ հսկողության ներքո:
Վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կա դրական դինամիկա՝ նշում են ԲԿ-ից:
Կարծիքներ