Կատարում ՖԻՖԱ֊ի ընթացքում պատահական սեռական կապի համար 7 տարի ազատազրկում է սպասվում

Կատարում ՖԻՖԱ֊ի ընթացքում պատահական սեռական կապի համար 7 տարի ազատազրկում է սպասվում

Չամուսնացածների միջև սեռական հարաբերությունները պաշտոնապես արգելված կլինեն նոյեմբեր-դեկտեմբերին Կատարում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների, երկրպագուների և սպասարկող անձնակազմի համար, հաղորդում է Daily Star-ը։

Այսպիսի արգելք աշխարհի առաջնություններում կկիրառվի առաջին անգամ։ Արգելքը խախտողներին կսպառնա 7 տարվա ազատազրկում Կատարում։

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կանցկացվի մուսուլման բնակիչների մեծամասնություն ունեցող երկրում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում