Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը
Սուրբ Աթոռը պաշտպանում է Ուկրաինայի հակամարտության կողմերի միջև երկխոսությունը, քանի որ դա կարող է լինել Ուկրաինայում իրական և կայուն խաղաղության հասնելու միակ միջոցը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բյուրգենշտոկում կայացած խաղաղության համաժողովում ասել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։
Ըստ Vatican News պորտալի՝ նա միջազգային հանրությանը կոչ է արել միջնորդական օգնություն տրամադրելու ուղիներ գտնել մարդասիրական, թե քաղաքական բնույթի՝ հուսալով, որ Ուկրաինայի և շատ երկրների կողմից խրախուսվող դիվանագիտական ջանքերը, որոնք ուղղված են արդյունքի հասնելուն, կմեծանան:
Պարոլինն ընդգծել է, որ Սուրբ Աթոռը շարունակում է ձգտել մշտական կապեր պահպանել Ուկրաինայի և Ռուսաստանի իշխանությունների հետ, ինչպես նաև պատրաստ է օգնել հնարավոր միջնորդական նախաձեռնությունների իրականացմանը։
Վատիկանի ներկայացուցիչը Հռոմի Ֆրանցիսկոսի Պապի անունից աջակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և հիշեցրել է, որ Պապը մշտապես ջանք է գործադրում խաղաղության հասնելու համար։ Պարոլինի խոսքով՝ ցանկացած կարգավորում պետք է հիմնված լինի միջազգային իրավունքը և ցանկացած երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու հիմնարար սկզբունքի վրա:
Կարծիքներ