Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ
5-րդ շարասյան վրա դրված է «Ղարաբաղ 2» օպերացիան իրականացնելու խնդիր։ Այս մասին՝ անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժման՝ Տավուշի մարզից քայլերթով Երևան գալու նախաձեռնությանը, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ շարունակելով.
«Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ։
- Իրականացնել հեղաշրջում:
- Հրահրել նոր պատերազմ։
- Ուժերի անհավասարության պայմաններում հրավիրել խաղաղապահներ։
- Խաղաղապահների տեղակայումից հետո կիրականացվի Ղարաբաղի սցենարը՝ բռնի տեղահանում, պետականության կորուստ։
Ի դեպ, պետական սահման ունենալու դեմ ընդվզողները այս ամենի դիմաց կստանան ծայրագավառի վերածված Հայաստանը ղեկավարելու հնարավոություն, բայց Ղարաբաղի սցենարով դա էլ մի քանի օրվա կյանք կարող է ունենալ»,- գրում է Չախոյանը։
Կարծիքներ