Ճապոնիայի վարչապետի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահի հետ տեղի կունենա ապրիլի 16-ին Վաշինգտոնում

Ճապոնիայի վարչապետի հանդիպումն ԱՄՆ-ի նախագահի հետ տեղի կունենա ապրիլի 16-ին Վաշինգտոնում

Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հանդիպումը Միացյալ Նահանգների նոր նախագահ Ջո Բայդենի հետ կկայանա ապրիլի 16-ին: Այդ մասին ապրիլի 2-ին կայացած կանոնավոր մամուլի ասուլիսում հայտարարել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին Վաշինգտոնում»,- նշել Է նա: Ավելի վաղ Kyodo գործակալությունը հաղորդել Է, որ Սուգայի եւ Բայդենի հանդիպումը, որը, տեղական զանգվածային լրատվամիջոցների տվյալնիերով՝ պետք Է կայանար ապրիլի 9-ին ԱՄՆ-ում, կարող Է հետաձգվել: Պաշտոնապես այդ ժամկետը կողմերը չեն հայտնել: Ինչպես սպասվում Է, Ճապոնիայի վարչապետը պետք Է դառնա առաջին օտրարերկրացի ղեկավարը, որն անձնական հանդիպում կանցկացնի Բայդենի հետ: Ուղեւորությունից առաջ Սուգան կորոնավիրուսի դեմ պատվաստում կանցնի: Ինչպես սպասվում Է, բանակցությունների ընթացքում կողմերը կքննարկեն Չինաստանը, ԿԺԴՀ-ն, կլիմայի փոփոխության հարցերը եւ երկկողմ ռազմավարական դաշինքը:

2009 թվականի փետրվարին այն ժամանակ Ճապոնիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրած Տարո Ասոն նույնպես դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որին ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման ընդունել Է Սպիտակ տանը: Այժմ արդեն Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեն դարձել Է առաջին օտարերկրացի ղեկավարը, որը հանդիպել Է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Նյու Յորքում՝ նրա ընտրվելուց անմիջապես հետո, բայց պաշտոնակալությունից առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում