Մեղրիի անցակետում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները

Մեղրիի անցակետում հանդիպել են Հայաստանի և Իրանի մաքսային ծառայության աշխատակիցները

Մեղրիի անցակետում տեղի է ունեցել ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-

վարչության և Մեղրի մաքսային կետ-բաժնի ղեկավար անձնակազմի

հանդիպումը Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզ մաքսային կետի ղեկավար

անձնակազմի հետ:

Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են արդիականացման

աշխատանքների, ինչպես նաև վերջին ժամանակահատվածում մեծ քանակով

ուղևորահոսքի, դրանով պայմանավորված վերջերս առաջացած կուտակումների հետ կապված հարցեր, ինչպես նաև աշխատանքային գործառույթներից բխող ընթացիկ հարցեր:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում