Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է.ոստիկանություն
Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև իրականացնողը, որը օտարերկրացի է։
Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը և հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։
Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։
Կարծիքներ