Վրաստանում կներդրվի Քովիդ-անձնագրային համակարգ
Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով ՝ մոտ ժամանակներս Վրաստանում կներդրվի քովիդ- անձնագրեր տրամադրելու պրակտիկան:
Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են:
«Մենք, իրոք, քննարկում ենք համատեղ փորձնական անձնագրերը: Աշխատանքներ են տարվում հիմնական պարամետրերի շուրջ, որոնք կարտացոլվեն քովիդ -անձնագրում:
Այն անպայման կներկայացնի պատվաստումների պատմությունը, նախորդ հիվանդության պատմությունը և որոշ դեպքերում ՊՇՌ թեստի արդյունքը: Ուստի աշխատանքներն ընթացքի մեջ են, և մենք կարծում ենք, որ այս պրակտիկան իսկապես կներդրվի կարճ ժամանակում»,- ասել է Թամար Գաբունիան:
Կարծիքներ