Քիշնևում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև
Բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև բախումներ են տեղի են ունեցել կիրակի Քիշնևում, երբ ցուցարարների շարասյունը չեն թողել երկրի կառավարության շենքի մոտ գտնվող հրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Ցուցարարներն անցել են Քիշնևի գլխավոր պողոտայով և փորձել են մտնել հրապարակ, որտեղ ցույցի կազմակերպիչները ծրագրել էին հանրահավաք անցկացնել, սակայն նրանց ճանապարհը փակել են ոստիկանության հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված շղթան՝ վահաններով և մահակներով: Հրապարակի մուտքը արգելափակվել է ավտոբուսներով։ Ոստիկանության աշխատակիցները սկսել են ձերբակալել ակցիայի առավել ակտիվ մասնակիցներին, որպեսզի նրանց տեղափոխեն բաժիններ։ Ի պատասխան ցուցարար կանայք սկսել են ծաղիկներ բաժանել ոստիկաններին։
Կիրակի օրը մի քանի հազար մարդ մասնակցում է Քիշնևում անցկացվող բողոքի ակցիային, որտեղ հնչում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջներ: Քաղաքացիները դժգոհում են էներգառեսուրսների բարձր գներից և կենսամակարդակի անկումից՝ պահանջելով երկրի նախագահ Մայա Սանդուի և կառավարության հրաժարականը: Շարասյունը գլխավորում են «Շոռ» կուսակցության և Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցության պատգամավորները։
Անցյալ կիրակի բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով, որը թույլ չի տվել մասնակիցներին անցնել Ազգային մեծ ժողովի հրապարակ: Այս կիրակի իրավապահ մարմինների աշխատակիցները կրկին շրջափակել են քաղաքի կենտրոնական փողոցները և մարդկանց ընտրովի զննում են անցկացնում: Նախօրեին ոստիկանությունում հայտարարել էին, որ ցուցարարների թույլ չեն տա փողոցներ արգելափակել։
Կարծիքներ