Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կայցելի Իտալիա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 3-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը մայիսի 6-13-ը ներառյալ կգործուղվեն Իտալիայի Հանրապետություն (Միլան՝ մայիսի 6-9-ը, Վենետիկ՝ մայիսի 9-11-ը, Հռոմ՝ մայիսի 11-13-ը)՝ տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների և գործարար ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանի որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում