Իլոն Մասքը կարող է ժամանակավորապես զբաղեցնել Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. Bloomberg

Իլոն Մասքը կարող է ժամանակավորապես զբաղեցնել Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնը. Bloomberg

 Ձեռնարկատեր Իլոն Մասքը, ինչպես սպասվում Է, ժամանակավորապես կզբաղեցնի Twitter ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Նրա տեղեկությունների համաձայն, Մասքն այդ պաշտոնում կփոխարինի Փարագ Ագրավալին, որն իբր հեռացվել է Twitter-ի գլխավոր տնօրենի պաշտոնից: Ընդ որում՝ ապագայում Մասքը, հավանաբար, կզիջի ընկերության ղեկավարի պաշտոնը, նշել Է հրատարակության զրուցակիցը: Հոկտեմբերի 27-ին CNBC հեռուստաընկերության թղթակից Դեւիդ Ֆեյբերը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել Է, որ Մասքը գլխավորել Է Twitter-ը, իսկ նախկին ղեկավարությունը, այդ թվում՝ Ագրավալը եւ ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը, լքել են ընկերության կենտրոնակայանը:

Financial Times թերթը ճշտել Է, որ Մասքի կողմից Twitter ընկերությունը 44 մլրդ դոլարով ձեռք բերելու գործարքը եղել Է փակ՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում