Skilling Open 2020. Արոնյանն առայժմ դուրս է լավագույն ութնյակից

Skilling Open 2020. Արոնյանն առայժմ դուրս է լավագույն ութնյակից

Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի կազմակերպած արագ շախմատի Skilling Open 2020 օնլայն մրցաշարի 10 տուրից հետո շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը վաստակել է 4.5 միավոր և Սերգեյ Կարյակինի ու Լե Կուանգ Լիմի հետ բաժանում է 11-13 տեղերը. տեղեկացնում է armsport-ը: 6-րդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Կարլսենի հետ, 7-րդ տուրում պարտվեց Թեյմուր Ռաջաբովին, 8-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Դավիդ Անտոնի հետ, 9-րդ տուրում պարտվեց Ալիրեզա Ֆիրուջային, իսկ 10-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: 6.5 միավորով առաջատարը հոլանդացի Անիշ Գիրին է։ Մագնուս Կարլսենը, Դին Լիրենն ու Ուեսլի Սոն ունեն 6-ական միավոր և բաժանում են 2-4-րդ տեղերը: Այսօր կկայանա նախնական փուլի ևս 5 պարտիա, իսկ 8 ուժեղագույնները կշարունակեն պայքարը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում