Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում․ ՀՀ վարչապետ

Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում․ ՀՀ վարչապետ

Հայաստանում մեծ զբոսաշրջային պոտենցիալ կա, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից:

Այս մասին Եգիպտոսի գործարարների հետ հանդիպմանը իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առաջինը՝ ձմեռային զբոսաշրջությունը, որը շատ հետաքրքիր է Մերձավոր Արևելքի երկրների համար: Մեր երկրում հիմա մի քանի մեծ ներդրումային ծրագրեր կան՝ դահուկային, ձմեռային ռեզորթների: Եվ այդ ոլորտը թիրախավորել, նպատակադրել է, որ արևելյան շուկայից զբոսաշրջիկներ բերի Հայաստանի Հանրապետություն: Գինեգործության ոլորտում նույնպես մեծ պոտենցիալ կա, ընդհանրապես՝ ալկոհոլային խմիչքների արտադրության և արտահանման ոլորտում մեծ ներուժ ունենք»,- նկատել է նա:

Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում շինարարության ուղղության զարգացումը մասնավոր հատվածում է, որը վերջին տարիներին Հայաստանի տնտեսության բարձր աճ ապահովող ճյուղերից մեկն է։ 

Նա հայտնել է, որ այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում 55 հազար բնակարան գտնվում է կառուցման գործընթացում:

ՀՀ կառավարության ղեկավարի կարծիքով՝ անշարժ գույքի ներդրումները նման պայմաններում կարող են լինել հետաքրքիր ուղղություն, այդ թվում՝ կապելով զբոսաշրջության հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում