Ջերմուկը կարող է դառնալ դահուկասպորտի կենտրոններից մեկը

Ջերմուկը կարող է դառնալ դահուկասպորտի կենտրոններից մեկը

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Գագիկ Սարգսյանը  լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց 100 օրվա աշխատանքը և անդրադարձավ  2021-2022թթ. անցկացվելիք մրցաշարերին ։

Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ լուրջ նախագծեր ունեն Ջերմուկ  քաղաքում մարզաձևի զարգացման համար։

«Ցավոք, Ջերմուկն այսօր դարձել է սահմանամերձ գոտի,  բայց հատկապես այս քաղաքում  պետք է զարգացնենք դահուկային մարզաձևերը ՝օգտագործելով քաղաքի հարմարավետ պայմանները»,-նշեց նա։

Գագիկ Սարգսյանն ասաց, որ Ջերմուկը զարգանալու բավականին լուրջ հեռանկար ունի, և եթե գործընթացը չսկսվի ցածր մակարդակից, դժվար կլինի արդյունքի հասնելը, այդ իսկ պատճառով ֆեդերացիան  նախատեսում է գալիք տարի այնտեղ անցկացնել դահուկասպորտի, սնոուբորդի և լեռնադահուկային սպորտի առաջնությունները։

Ջերմուկում նախատեսվում է ունենալ դահուկային ակումբ կամ խմբակ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում