Տարակուսած եմ. Լիլիթ Մակունցն անդրադարձավ ՀՀ առաջին նախագահի հայտարարությանը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ առաջարկը երկրորդ և երրորդ նախագահներին, առաջացրել է ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի տարակուսանքը:
Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ինձ համար, որպես նախկինում առաջին նախագահի հետ քաղաքական թիմի մաս հանդիսացող մարդ, շարժման մաս հանդիսացող մարդ, որը հիմնված է եղել արժեքաբանական հենքի վրա, իհարկե այդ հայտարարությունը տարակուսանք առաջացրել է: Շարժման՝ 2008-ի տրամաբանական շարունակությունը եղել է 2018-ին՝ այս անգամ արդեն ոչ թե տեր-Պետրոսյանի, այլ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, եղել է միևնույն արժեքաբանական հենքի վրա՝ իմ կարծիքով»,-ասաց Մակունցը:
Նա նշեց, որ ինքը, շատերը սովոր են առաջին նախագահից լսել բոլորովին այլ տեքստեր:
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արտա
Կարծիքներ