Բրազիլիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել․ ТАСС
Բրազիլացի գիտնականները SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որն ունի նախկինում հայտնաբերված շտամների բնութագրական մուտացիաների համադրություն, որոնք ավելի վտանգավոր են, քան բնօրինակ վիրուսը: Այս մասին գրում է ТАСС-ը՝ հղում տալով Globo-ին։
Հրապարակման համաձայն՝ Մինաս Ժերայս նահանգի մայրաքաղաք Բելու Օրիզոնտիում հայտնաբերված վարակի տարատեսակն ունի միանգամից 18 մուտացիա: Դրանցից մի քանիսը բնորոշ են բրիտանական և հարավաֆրիկյան շտամներին, ինչպես նաև Մանաուսից և Ռիո դե Ժանեյրոյից Բրազիլիայի երկու այլ շտամների: Գիտնականները կարծում են, որ այս չորս շտամներն էլ ավելի վարակիչ են, քան Չինաստանի Ուհան քաղաքից եկած բուն վիրուսը, և դրանց հետ են կապված աշխարհի տարբեր երկրներում վարակների կրկնվող գագաթները և համաճարակաբանական իրավիճակի վատթարացումը:
Նշվում է, որ կորոնավիրուսի նոր տեսակի մուտացիաների նման համադրություն նախկինում չի նկարագրվել ոչ մի գիտական աշխատության մեջ: Մինաս Ժերայսի համալսարանի՝ նոր շտամը հայտնաբերած գիտնականները դեռ չեն կարող միանշանակ պատասխանել այն հարցին, թե արդյոք այն ավելի վտանգավոր է, բայց կարծում են, որ վերջին շաբաթների ընթացքում տարածաշրջանում COVID-19-ի բռնկումը կապված է հենց այս տեսակի հետ։
Կարծիքներ