Հունաստանը հայտարարել է, որ չի պատերազմի Թուրքիայի հետ ծովային գոտիների համար

Հունաստանը հայտարարել է, որ չի պատերազմի Թուրքիայի հետ ծովային գոտիների համար

Հունաստանը մտադիր չէ Թուրքիայի հետ պատերազմել Էգեյան ծովում ծովային գոտիների սահմանազատման համար և ակնկալում է երկու երկրների միջև այս միակ վեճը լուծել բանակցությունների սեղանի շուրջ կամ Հաագայի միջազգային դատարանում։ Այդ մասին հինգշաբթի օրը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի քննարկման ժամանակ հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։

Հաղորդավարը Միցոտակիսին հարցրել է, թե արդյոք Հունաստանը պատրաստվում է կռվել Թուրքիայի դեմ Կաստելլորիզո փոքրիկ կղզու համար, որը գտնվում է թուրքական ափից 2 կմ հեռավորության վրա։ «Մենք պատերազմի չենք գնա Թուրքիայի հետ, թեև վերջին երեք տարիների ընթացքում ականատես ենք եղել մեծ լարվածության»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում