Սինանյանը Լիբանանում և Սիրիայում կծանոթանա երկրաշարժից տուժած հայ համայնքների խնդիրներին

Սինանյանը Լիբանանում և Սիրիայում կծանոթանա երկրաշարժից տուժած հայ համայնքների խնդիրներին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մարտին կգործուղվեմ Լիբանան և Սիրիա՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի օրենսդրական նախաձեռնությունների և ռազմավարությունների մշակման վարչության ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2023 թվականի մարտի 7-11-ը ներառյալ գործուղել Լիբանանի Հանրապետություն (Բեյրութ՝ մարտի 7-ին, մարտի 9-11-ը) և Սիրիայի Արաբական Հանրապետություն (Դամասկոս՝ մարտի 7-8-ը, Հալեպ՝ մարտի 8-9-ը, Քեսաբ՝ մարտի 9-ին)՝ երկրաշարժից տուժած հայկական համայնքների և հաստատությունների խնդիրների և կարիքների վերհանման նպատակով»,- ասվում է որոշման մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում