Վաղաժամկետ դադարեցվել է Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամների լիազորությունները
Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ,
Վեդի համայնքի սիրելի բնակիչներ,
Քիչ առաջ Վեդի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստին ներկա 14 անդամների կողմից միաձայն որոշում կայացվեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության անդամներ`
Սպարտակ Թարթիկյանի
Լաերտ Մանուկյանի
Հասմիկ Գեւորգյանի
Ռաֆիկ Անդրեասյանի
Դանիել Հակոբյանի
Քնարիկ Ամիրյանի
Գերասիմ Սարոյանի
Սարգիս Ղազարյանի
Տաթեւիկ Հարությունյանի
Գարիկ Հովհաննիսյանի
Հռիփսիմե Արշակյանի լիազորությունները։
Այս որոշման համար հիմք է հանդիսացել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասը և Վեդի համայնքի ավագանու հոկտեմբերի 4-ի և 21-ի համապատասխան որոշումները։
Միավորված համայնքներում ավագանու ինստիտուտը պետք է կայանը, երբեմն նույնիսկ նման որոշումներ ընդունելու միջոցով»։
Կարծիքներ