Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 51 դեպք
Վրաստանում մայիսի 17-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 51 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 655 հազար 221 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 95 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 811 է:
Կարծիքներ