Իրանը ողջունել է Սիրիայի հանդեպ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը
Իրանը դրական է գնահատում Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Միքդադի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ նա մասնավորապես ասել է. «Հանդիպմանը քննարկել ենք իրադրությունն աշխարհում և տարածաշրջանում: Ողջունում ենք Սիրիայի նկատմամբ որոշ արաբական երկրների դիրքորոշման փոփոխությունը»:
Կարծիքներ