Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Մահացել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

84 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Reuters-ը, Օլբրայթի մահվան մասին «Թվիթեր»-ում հայտնել է նրա ընտանիքը. մահվան պատճառը քաղցկեղն է։

Օլբրայթը 1993-1997 թվականներին  զբաղեցրել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը Մադլեն Օլբրայթը զբաղեցրել է 1997-2001թթ․՝ դառնալով ԱՄՆ առաջին կին պետքարտուղարը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում